OCEAN SPIRAL. ապագայի քաղաքը կկառուցվի ծովի հատակին

Ճապոնական Shimizu ընկերությունը մշակել է OCEAN SPIRAL նախագիծը՝ ծովի խորքում ապագայի քաղաք կառուցելու համար: Այս ծրագիրը հիմնված է այն մտքի վրա, որ ծովը կարող է լուծել մարդկության ամենակարևոր հինգ խնդիրները՝ սննդի, էներգիայի, ջրի, CO2-ի և բնական ռեսուրսների հարցերը: Օվկիանոսը ծածկում է մեր մոլորակի 70%-ը, բայց մենք դեռևս չենք օգտագործում նրա անսահման հնարավորությունները:
Ծրագրի սիրտը BLUE GARDEN անունով 500 մետր տրամագծով գնդաձև կառույցն է, որը պետք է լողա ծովի խորքում: Այս քաղաքը կլինի ավելի անվտանգ և հարմարավետ, քան ցամաքայինները՝ առանց քամիների, երկրաշարժերի և ջերմային տատանումների: Բնակիչները կարող են վայելել ծովի հատակի տեսարանները, շնչել ավելի մաքուր օդ և զբաղվել նոր տեսակի գործունեությամբ:
Քաղաքը ունենալու է երեք հիմնական մաս: Առաջինը՝ BLUE GARDEN-ը, որտեղ մարդիկ կապրեն և կաշխատեն: Երկրորդը՝ INFRA SPIRAL-ը, որը կապահովի էլեկտրաէներգիա օվկիանոսի ջրից, կաճեցնի բույսերև կկառավարի ծովային տրանսպորտը: Երրորդը՝ EARTH FACTORY-ն, որը կվերամշակի CO2 գազը և կօգտագործի ծովի հատակի ռեսուրսները:
Շինարարության ծրագիրը նախատեսում է օգտագործել ապագայի տեխնոլոգիաները՝ 3D տպիչներ և հատուկ տեսակի բետոն: Ամբողջ կառույցը կկառուցվի ծովի մակերևույթին, ապա աստիճանաբար կհատի ծովի խորքերը: Shimizu-ն պլանավորում է ստեղծել այսպիսի քաղաքների ամբողջական ցանց աշխարհի բոլոր օվկիանոսներում՝ հարմարեցված տարբեր շրջանների կլիմային և տնտեսական հարցերին:
Տե՛ս աղբյուրը։



