Նորարարական խելացի պատուհանները կարող են տարեկան կրճատել շուրջ 80 միլիոն տոննա CO2-ի արտանետում

Գերմանացի գիտնականները մշակել են պատուհանների նորարարական համակարգ, որն ինքնուրույն հարմարվում է եղանակային պայմաններին՝ առանց էլեկտրաէներգիա սպառելու։ Շտուտգարտի և Ֆրայբուրգի համալսարանների հետազոտողների ստեղծած Solar Gate տեխնոլոգիան հիմնված է սոճու կոների կառուցվածքային առանձնահատկությունների վրա։ Ինչպես հայտնի է, սոճու կոները խոնավ եղանակին փակվում են՝ պաշտպանելով սերմերը, իսկ չոր և տաք պայմաններում՝ բացվում։
Ինչպե՞ս է այն աշխատում
Համակարգը բաղկացած է 3D տպագրությամբ ստեղծված տարրերից, որոնք պատրաստված են բուսական ցելյուլոզի և վերամշակված պլաստիկի հատուկ խառնուրդից։ Կառուցվածքն ունի երեք շերտ, որոնք խոնավության ազդեցությամբ ուռչում են՝ հանգեցնելով դետալի ավտոմատ ձևափոխմանը։ Ձմռանը, երբ օդը սառնէ և խոնավ, տարրերը բացվում են՝ թույլ տալով արևի լույսին ներթափանցել և բնական ճանապարհով տաքացնել շենքը։Ամռանը, երբ եղանակը չոր է և տաք, տարրերը փակվում են՝ արգելափակելով արևի այրող ճառագայթները և ապահովելով զովություն։
Երկարատև փորձարկումներից հետո համակարգը տեղադրվել է Ֆրայբուրգի համալսարանի livMatS Biomimetic Shell հետազոտական կենտրոնում։«Մենք ստեղծել ենք միհամակարգ, որն ինքնաբերաբար արձագանքում է եղանակին։ Ոչ մի էլեկտրականություն կամ մեխանիկական բարդ դետալներ պետք չեն։ Նյութի կառուցվածքն ինքնին մեքենա է», — նշել է Շտուտգարտի համալսարանի Հաշվողական դիզայնի և կառուցապատման ինստիտուտի ղեկավար Աքիմ Մենգեսը։
Այս տեխնոլոգիան կարող է ունենալ դրական ազդեցություն շրջակա միջավայրի վրա։ Ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) տվյալների՝ շենքերը սպառում են համաշխարհային էներգիայի մոտ 40%-ը, որի զգալի մասը ծախսվում է ջեռուցման և օդորակիչ սարքերիվրա։ Նման ավտոմատացվածհամակարգերը կարող են 90%-ով նվազեցնել արևային ջերմության անցանկալի ներթափանցումը և տարեկան կրճատել շուրջ 80 միլիոն տոննա CO2-ի արտանետում։
Տե՛ս աղբյուրը։



