«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն, երբ իրավաբանությունը հանդիպում է տեխնոլոգիական նորարարությանը
STEMNEWS.am-ը սկսում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. իրավաբանական նորարարության խաչմերուկում» հատուկ նախագիծը՝ ծանոթացնելով հայ ընթերցողներին հայաստանյան իրավաբանական շուկայում գործող առաջատար ընկերության հետ: Այս նախագիծը կներկայացնի ««ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության պատմությունը, առաքելությունը, արժեքները, գործունեության ուղղությունները, մատուցվող ծառայությունները, փորձառությունը, իրավական նորարությունները, մոտեցումները տեխնոլոգիական զարգացման տեսլականը, ուղղությունները և այլն: Հատուկ նախագծի առաջին՝ ««ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն, երբ իրավաբանությունը հանդիպում է տեխնոլոգիական նորարարությանը» հոդվածը հոդվածը ներկայացնում է ընկերության էվոլյուցիոն ճանապարհը՝ սկսած 1997 թվականից մինչև ներկա ժամանակները:
Երբ 1997 թվականին «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը սկսեց իր գործունեությունը, Հայաստանի իրավաբանական շուկան դեռևս ձևավորման փուլում էր: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը ոչ միայն զարգացել է շուկայի հետ, այլև ձևավորել է հայաստանյան իրավաբանական ծառայությունների նոր մշակույթ և չափանիշներ:
Այսօր «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերություններից է, որը հաջողությամբ համատեղում է ավանդական իրավաբանական փորձառությունը նորարարական մոտեցումների հետ: Ընկերության հիմնադիր և նախագահ Կարեն Զադոյանի գլխավորությամբ՝ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը ստեղծել է բարձրակարգ մասնագետների թիմ, որը մատուցում է որակյալ իրավաբանական ծառայություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդներին:

Ընկերության առաքելությունը, արժեքները և ապագայի մտապատկերը
25+ տարիների ընթացքում «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հավատարիմ է մնացել իր հիմնական առաքելությանը՝ մատուցել մատչելի և որակյալ իրավաբանական ծառայություններ հայաստանյան և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց։ Ընկերության արժեքային համակարգը հիմնված է երեք անսասան սկզբունքների վրա՝ վստահորդների գերազանց սպասարկում, փոխադարձ հարգանք ու վստահություն, և թիմի բարձր պրոֆեսիոնալիզմ։

Ընկերության առանձնահատկությունն իր համապարփակ մոտեցումն է: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը չի սահմանափակվում միայն իրավաբանական խորհրդատվությամբ: Ընկերությունն օգնում է հաճախորդներին ներդնել կորպորատիվ կառավարման նոր հմտություններ, մշակել իրավական առողջացման ծրագրեր և ստեղծել երկարաժամկետ զարգացման հեռանկարներ:
Ընկերության փորձառու իրավաբանները մասնագիտացած են մի շարք ոլորտներում՝ կորպորատիվ իրավունք, առևտրային իրավունք, ոչ առևտրային իրավունք, հարկային իրավունք, աշխատանքային իրավունք, մտավոր սեփականության իրավունք, վարչական իրավունք, քաղաքացիական իրավունք և այլն։
Իրավաբանական նորարարությունը «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը ԴՆԹ-ի մասն է: Ընկերությունը ներդնում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ՝ բարձրացնելով իրավաբանական ծառայությունների արդյունավետությունը և հասանելիությունը: Թվային գործիքների կիրառումը թույլ է տալիս առավել արագ և ճշգրիտ վերլուծել իրավական փաստաթղթերը և տրամադրել օպտիմալ լուծումներ:
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում նոր սերնդի իրավաբանների զարգացմանը: Ընկերությունը կազմակերպում է ուսումնական պրակտիկա ուսանողների համար, իրականացնում է պրո բոնո ծրագրեր և ակտիվորեն մասնակցում է իրավաբանական կրթության զարգացմանը Հայաստանում:
Ընկերության զարգացման փուլերը
Պայմանականորեն զարգացման պատմությունը բաժանում են երեք փուլերի։
- Կայացման փուլ՝ դիրքավորում, որպես իրավաբանական ընկերություն։
- Թվայնացման փուլ՝ հաճախորդների գործերի վերածում էլեկտրոնային ձևաչափի։
- Ավտոմատացման գործիքակազմի և նորարարությունների կիրառման փուլ՝ ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով։

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ»-ը տեսնում է իր ապագան որպես տեխնոլոգիական ընկերություն՝ նպատակ ունենալով ստեղծել նորարարական լուծումներ իրավաբանական ծառայությունների ոլորտում։ Փորձառու իրավաբանների թիմը, զինված ժամանակակից տեխնոլոգիաներով, ապահովում է արդյունավետ և մատչելի իրավական սպասարկում։
Ընկերությունը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական հենքը՝ դառնալով հայկական շուկայում իրավաբանական տեխնոլոգիաների առաջատար։
Ընկերության տեխնոլոգիական տեսլականը
ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ-ի տեխնոլոգիական տեսլականը հիմնված է երեք հիմնական սկզբունքների վրա՝
- Իրավաբանական ծառայությունների արդիականացում նորարարական լուծումների միջոցով
- Ծառայությունների մատչելիության ապահովում տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ
- Իրավաբանական պրակտիկայի և տեխնոլոգիական նորարարության սիներգիայի ստեղծում

Ընկերությունը նպատակ ունի դառնալ Հայաստանի առաջատար LegalTech ընկերությունը՝ ստեղծելով նոր սերնդի իրավաբանական ծառայությունների էկոհամակարգ։
Հատուկ նախագծի հաջորդ հոդվածը
««ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. իրավաբանական նորարարության խաչմերուկում» հատուկ նախագածի հաջորդ հոդվածում կբացահայտենք, թե ինչպես «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությու նպաստել Եվրոպական միությունում գործող Տեղական ակտիվ խմբերի (LAG) ինստիտուտի Հայաստանում տեղայնացմանը և զարգացմանը: Կանդրադառնանք ԵՄ փորձի ուսումնասիրությանը, այս ինստիտուտի տեղայնացման առանձնահատկություններին և պետական գրանցման գործընթացներին: Հոդվածը կներկայացնի, թե ինչպես է ընկերությունը համատեղում իր իրավաբանական փորձառությունը և իրավաբանական նորարարությունը՝ Հայաստանում իրավունքը և իրավական պրակտիկան զարգացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։





