«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. վստահորդակենտրոն իրավաբանական ծառայությունների նորարար էկոհամակարգ
STEMNEWS.am-ը շարունակում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. իրավաբանական նորարարության խաչմերուկում» հատուկ նախագիծը: Հատուկ նախագծի 10-րդ՝ ««ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. վստահորդակենտրոն իրավաբանական ծառայությունների նորարար էկոհամակարգ» հոդվածում կներկայացնենք ընկերության կողմից ստեղծված իրավաբանական ծառայությունների նորարար էկոհամակարգը, որը հիմնված է վստահորդների կարիքների բացահայտման և դրանց արդյունավետ լուծումների առաջարկման վրա:
Համակողմանի մոտեցում
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը ստեղծել է վստահորդակենտրոն իրավաբանական ծառայությունների էկոհամակարգ, որը միավորում է դասական իրավաբանական փորձառությունը, ժամանակակից տեխնոլոգիական լուծումները և անհատական մոտեցումը: Էկոհամակարգն ապահովում է ծառայությունների փոխկապակցվածությունը՝ վստահորդի խնդրի համակողմանի և արդյունավետ լուծման համար:

Իրավաբանական խորհրդատվություն, մասնագիտական կարծիք և իրավական աուդիտ
Ընկերության խորհրդատվական ծառայություններն իրենց մեջ ներառում են գործում առկա փաստաթղթերի խորը ուսումնասիրություն, խնդրի իրավական վերլուծություն և մանրամասն խորհրդատվության տրամադրում: Խորհրդատվությունն իրականացվում է ինչպես ընկերության գրասենյակում՝ համապատասխան ոլորտի իրավաբանների հետ նախօրոք պայմանավորվելով, այնպես էլ հեռախոսի միջոցով՝ հատուկ առանձնացված հեռախոսագծով և էլեկտրոնային փոստի միջոցով:
Ընկերությունը տրամադրում է նաև անկախ մասնագիտական կարծիք վստահորդի կողմից մատնանշած տարբեր հարցերի իրավական կարգավորման, դրանց լուծման եղանակների, առավել շահավետ ուղիների, հնարավոր ռիսկերի և դրանք նվազագույնի հասցնելու եղանակների վերաբերյալ: Իրավական կարծիք տրամադրվում է նաև իրավական ակտերի, պայմանագրերի, մրցութային առաջարկների և տնտեսական գործունեության այլ ասպեկտների վերաբերյալ:
Իրավական աուդիտի շրջանակում ընկերությունն իրականացնում է վստահորդի փաստաթղթերի, ներքին շրջանառության փաստաթղթերի, այդ թվում՝ անհատական և ներքին իրավական ակտերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերի իրավական ուսումնասիրություն: Աուդիտը հնարավորություն է տալիս հատուկ մեթոդների կիրառման միջոցով հայտնաբերել և վերացնել առկա խախտումները, դրանց լուծման ուղղությամբ առաջարկել ողջամիտ և կարճաժամկետ ծրագրեր, ապահովել գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:
Կորպորատիվ իրավական սպասարկում
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունն առաջարկում է երկարաժամկետ համագործակցություն՝ ձգտելով խորությամբ հասկանալ վստահորդների խնդիրները և նվազագույնի հասցնել նրանց ժամանակային ու ֆինանսական ծախսերը: Վստահորդների իրավաբանական սպասարկումն իրականացվում է միասնական թիմով և ներառում է՝
- իրավական ռիսկերի գնահատում և նվազեցման առաջարկներ,
- ամենօրյա իրավաբանական խորհրդատվություն,
- ներքին փաստաթղթերի և պայմանագրերի նախագծում ու փորձաքննություն
- մասնակցություն բանակցություններում և քննարկումներում
- գործունեության և ներդրումային ծրագրերի վերաբերյալ իրավական կարծիքների տրամադրում։
Երկարաժամկետ սպասարկումը թույլ է տալիս պարզեցնել վստահորդի գործունեությունը և կառավարել ռիսկերը: Ընկերությունն առաջարկում է լուծումներ, որոնք միաժամանակ պաշտպանում են վստահորդի շահերը և նպաստում նրա գործարար համբավի ամրապնդմանը: Այս մոտեցումն ապահովում է բիզնեսի կայուն զարգացումը՝ սկսած ձևավորման փուլից:
Իրավական ներկայացուցչություն
Ընկերության իրավաբանները ներկայացնում են վստահորդների շահերը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, միջազգային և տեղական կազմակերպություններում։ Հատուկ ուշադրություն է դարձվում վեճերի այլընտրանքային լուծման մեթոդներին՝ բանակցություններին և հաշտարարությանը, ինչը թույլ է տալիս խնայել ժամանակը և ռեսուրսները:
Իրավական ակտերի մշակում և փորձաքննություն
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը վստահորդներին ծառայություններ է մատուցում իրավական տարբեր ակտերի (օրենքներ, որոշումներ, կանոնակարգեր) նախագծերի մշակման և առկա նախագծերի փորձաքննության ոլորտում: Ընկերության փորձագետները մշակում են իրավական ակտերի նախագծեր՝ համաձայն օրենսդրական տեխնիկայի կանոնների, իրականացնում են դրանց համապատասխանության փորձաքննություն ՀՀ օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին և իրավունքի նորմերին:
Ըստ պատվիրատուի ցանկության, կազմակերպվում են նաև իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ: Մշակվում և ներկայացվում են նաև օրենսդրական առաջարկությունների փաթեթներ՝ ուղղված վստահորդների գործունեության իրավական դաշտի բարելավմանը:
Իրավական կրթություն և զարգացում
Ընկերությունը կազմակերպում է մասնագիտական դասընթացներ իրավունքի տարբեր ոլորտներում: Հատուկ ուշադրություն է դարձվում գործնական հմտությունների զարգացմանը՝ դատավարական փաստաթղթերի կազմման, բանակցությունների վարման և իրավական ռազմավարության մշակման ուղղություններով:
Ամառային արձակուրդների ընթացքում ԲՈՒՀ-երի ուսանողների համար կազմակերպվում է ուսումնաարտադրական պրակտիկա որի շրջանակում մասնակիցները ստանում են տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ մասնակցելով ընկերության ընթացիկ աշխատանքներին:
Տեխնոլոգիական լուծումներ
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը ներդրել է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, որոնք բարձրացնում են ծառայությունների մատուցման արդյունավետությունը: Դրանք ներառում են՝
- փաստաթղթերի էլեկտրոնային համակարգ,
- հեռավար խորհրդատվության լուծումներ,
- գործերի կառավարման էլեկտրոնային համակարգ
- իրավական վերլուծության թվային գործիքներ,
- հաճախորդների հետ հաղորդակցման հիբրիդային համակարգ։
Տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս ապահովել ծառայությունների մատուցման արագությունը, հասանելիությունը, թափանցիկությունը և արդյունավետությունը:

Զարգացման հեռանկարներ
Ընկերությունը շարունակաբար կատարելագործում է իր ծառայությունների էկոհամակարգը՝ ներդնելով նոր լուծումներ և ընդլայնելով միջազգային համագործակցությունը: Առաջիկայում նախատեսվում է՝
- արհեստական բանականության ինտեգրացված գործիքների ներդրում իրավական վերլուծությունների համար,
- հեռավար սպասարկման հնարավորությունների ընդլայնում,
- միջազգային գործընկերային ցանցի զարգացում,
- նոր մասնագիտացված ծառայությունների ներդրում։
Մանրամասները՝ տեսանյութում։





