«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. բիզնեսի իրավական անվտանգության երաշխավորը
STEMNEWS.am-ը շարունակում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. իրավաբանական նորարարության խաչմերուկում» հատուկ նախագիծը: Հատուկ նախագծի 6-րդ՝ ««ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. բիզնեսի իրավական անվտանգության երաշխավորը» հոդվածում կներկայացնենք, թե ինչպես է ընկերությունը ձևավորում առևտրային իրավունքի նոր մշակույթ՝ երաշխավորելով իր վստահորդների բիզնեսի իրավական անվտանգությունը:
Առևտրային իրավունք. բիզնես-կողմնորոշված մոտեցման կարևորությունը
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության գործունեության առանցքային ուղղություններից է առևտրային իրավունքը, որտեղ կարևորվում է բիզնեսի կարիքների խորը ըմբռնումը և արագ արձագանքումը։ Ընկերությունը բավական մեծ փորձառություն ունի առևտրային հարաբերությունների կարգավորման ոլորտում՝ առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և հայաստանյան բիզնես միջավայրի առանձնահատկություններով:
Ընկերությունն իր վստահորդների անունից բանակցություններ է վարում և պատրաստում առևտրային գործունեությանն առնչվող ցանկացած բարդության և ծավալի պայմանագրեր ու համաձայնագրեր՝ հիմնվելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի վրա։ Հատկանշական է, որ մեր մասնագետները ոչ միայն մշակում են իրավական փաստաթղթերը, այլև ակտիվորեն մասնակցում են բանակցային գործընթացներին՝ պաշտպանելով վստահորդի շահերը և առաջարկելով փոխշահավետ լուծումներ։
Բիզնեսի իրավական անվտանգության համակարգային լուծումներ
Ընկերությունն առաջարկում է բիզնեսի իրավական անվտանգության բազմափուլ համակարգ։ Յուրաքանչյուր առևտրային պայմանագրի համար իրականացվում է մանրակրկիտ իրավական փորձաքննություն և ռիսկերի գնահատում։ Հատուկ ուշադրություն է դարձվում բիզնես գործարքների իրավական երաշխիքների ապահովմանը՝ սկսած նախապայմանագրային բանակցություններից մինչև պայմանագրի կատարման վերահսկողությունը։
Ընկերությունը մշակել է պայմանագրերի իրավական փորձաքննության բացառիկ մեթոդաբանություն, որը ներառում է մի շարք փուլեր։ Նախ իրականացվում է գործարքի կողմերի իրավական կարգավիճակի և լիազորությունների մանրակրկիտ ստուգում։ Այնուհետև վերլուծվում են պայմանագրի բոլոր դրույթները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռիսկային կետերին, ինչպիսիք են պատասխանատվության սահմանափակումները, ֆորս մաժորային իրավիճակները և վեճերի լուծման մեխանիզմները։
Հատկանշական է, որ ընկերությունն առաջարկում է նաև իրավական աուդիտի ծառայություն, որի շրջանակներում իրականացվում է վստահորդի առկա պայմանագրերի և իրավական փաստաթղթերի համալիր վերլուծություն՝ բացահայտելով հնարավոր ռիսկերը և առաջարկելով դրանց նվազեցման կոնկրետ լուծումներ։

Ինովացիոն մոտեցումներ առևտրային իրավունքում
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իր գործունեության ընթացքում օգտագործում է պայմանագրերի կառավարման ժամանակակից թվային համակարգ, որը թույլ է տալիս արագ և արդյունավետ իրականացնել իրավական փաստաթղթերի մշակումը և վերահսկողությունը։ Արհեստական բանականության գործիքների կիրառումը հնարավորություն է տալիս կատարել խորքային իրավական վերլուծություններ և կանխատեսել հնարավոր ռիսկերը:
Փորձառու մասնագետների թիմ
Առևտրային իրավունքի ոլորտում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր տիրապետում են օտար լեզուների և պարբերաբար բարձրացնում են իրենց որակավորումը։ Թիմի յուրաքանչյուր անդամ մասնագիտացված է առևտրային իրավունքի կոնկրետ ոլորտում, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ սպասարկել վստահորդների կարիքները:
Ընկերության փորձառու իրավաբանները հատուկ ուշադրություն են դարձնում յուրաքանչյուր բիզնեսի գործունեության առանձնահատկություններին և ոլորտային յուրահատկություններին։ Մեր մասնագետները խորությամբ ուսումնասիրում են վստահորդի բիզնես մոդելը, շուկայի առանձնահատկությունները և մրցակցային միջավայրը՝ առաջարկելով առավել արդյունավետ իրավական լուծումներ։
Ապագայի հեռանկարներ
Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը՝ ներդնելով նոր թվային գործիքներ և զարգացնելով հեռավար իրավական սպասարկման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման և թվային պայմանագրերի ոլորտներին:
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. իրավաբանական նորարարության խաչմերուկում» հատուկ նախագծի հաջորդ հոդվածում կբացահայտենք ընկերության փորձառությունը կորպորատիվ իրավունքի ոլորտում։
Մանրամասները՝ տեսանյութում։





