«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. աշխատանքային իրավունք և նորարարություն
STEMNEWS.am-ը շարունակում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. իրավաբանական նորարարության խաչմերուկում» հատուկ նախագիծը: Հատուկ նախագծի 8-րդ՝ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. աշխատանքային իրավունք և նորարարություն» հոդվածում կներկայացնենք, թե ինչպես է ընկերությունը ներդնում նորարարական լուծումներ աշխատանքային իրավունքի ոլորտում՝ ապահովելով գործատուների և աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ժամանակակից աշխատաշուկայի պայմաններում:
Համակողմանի մոտեցում
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունն առաջարկում է աշխատանքային իրավունքի ոլորտում ծառայությունների ամբողջական փաթեթ: Մեր մասնագետները տրամադրում են իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային հարաբերությունների բոլոր փուլերում՝ սկսած աշխատանքի ընդունման գործընթացից մինչև աշխատանքային պայմանագրի դադարեցում:
Ընկերությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում աշխատանքային վեճերի կանխարգելմանը և արտադատական կարգավորմանը: Մենք օգնում ենք գործատուներին մշակել իրավական տեսանկյունից անխոցելի կադրային փաստաթղթեր, ներքին կարգապահական կանոններ և աշխատանքային պայմանագրեր: Մեր փորձագետները նաև աջակցում են կազմակերպություններին աշխատանքի գնահատման, աշխատավարձերի, պարգևատրումների և սոցիալական փաթեթների իրավական կարգավորման հարցերում:

Մասնագիտական փորձառություն
Մեր իրավաբանները մասնագիտացված են աշխատանքային իրավունքի տարբեր ոլորտներում՝ ներառյալ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների կարգավորում, աշխատանքային պայմանագրերի մշակում, ներքին կարգապահական կանոնների սահմանում:
Ընկերությունը հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ նախագծեր՝ օգնելով գործատուներին հարմարվել հեռավար աշխատանքի նոր իրողություններին և ներդնել աշխատանքային հարաբերությունների կառավարման ժամանակակից մոդելներ: Մեր թիմը մշակել է հատուկ իրավական լուծումներ հիբրիդային աշխատանքային մոդելների համար, որոնք հաջողությամբ կիրառվում են մեր վստահորդ հանդիսացող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններում:
Հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև աշխատանքային օրենսդրության փոփոխություններին արագ արձագանքման և հաճախորդների բիզնես գործընթացների համապատասխանեցման վրա: Մեր փորձագետները մշտապես մշակում են նոր մոտեցումներ՝ աշխատանքային իրավունքի ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար:
Տեխնոլոգիական
լուծումներ
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը ներդրել է աշխատանքային հարաբերությունների կառավարման թվային համակարգեր, որոնք թույլ են տալիս ավտոմատացնել կադրային փաստաթղթաշրջանառությունը: Մեր մշակած էլեկտրոնային համակարգերը ներառում են՝
- Էլեկտրոնային ձևաթղթերի ամբողջական փաթեթ՝ աշխատանքային հարաբերությունների բոլոր փուլերի համար
- Աշխատողների կատարողականի գնահատման էլեկտրոնային համակարգ
- Արձակուրդների և բացակայությունների հաշվառման էլեկտրոնային լուծումներ
- Աշխատաժամանակի հաշվառման և վերահսկման էլեկտրոնային լուծումներ
- Հեռավար աշխատանքի կազմակերպման և արդյունավետության գնահատման թվային գործիքներ։
Ընկերությունն առաջարկում է նաև իրավական համապատասխանության ստուգման էլեկտրոնային համակարգ, որոնք թույլ են տալիս մշտադիտարկել կազմակերպության համապատասխանությունը աշխատանքային օրենսդրության պահանջներին և ժամանակին արձագանքել հնարավոր խախտումներին:

Թիմ
Ընկերության աշխատանքային իրավունքի թիմը համալրված է բարձրակարգ մասնագետներով, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են միջազգային հարթակներում: Մեր իրավաբանները համատեղում են տեսական գիտելիքները գործնական հմտությունների հետ՝ առաջարկելով հաճախորդներին անհատական մոտեցում և արդյունավետ լուծումներ:
Թիմի յուրաքանչյուր անդամ ունի իր նեղ մասնագիտացումը՝ սկսած աշխատանքային պայմանագրերի մշակումից մինչև աշխատանքային վեճերի լուծում: Մեր մասնագետները հետևում են միջազգային լավագույն փորձին և մշտապես թարմացնում են իրենց գիտելիքները աշխատանքային իրավունքի զարգացող ոլորտներում:
Զարգացման
տեսլական
Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր թվային գործիքակազմը՝ ներդնելով արհեստական բանականության վրա հիմնված լուծումներ աշխատանքային իրավունքի ոլորտում: Մեր զարգացման ռազմավարությունը ներառում է՝
- Իրավական փաստաթղթերի ավտոմատ գեներացման համակարգերի կատարելագործում
- Աշխատանքային վեճերի կանխատեսման և կանխարգելման արհեստական բանականության համակարգերի ներդրում
- Հեռավար աշխատանքի իրավական կարգավորման համապարփակ գործիքների մշակում
- Միջազգային լավագույն փորձի տեղայնացում
Հատուկ ուշադրություն է
դարձվելու նաև միջազգային կազմակերպությունների հայաստանյան
ներկայացուցչությունների աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը և տեղական
օրենսդրության հետ համապատասխանեցմանը:
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ»
իրավաբանական ընկերություն. իրավաբանական նորարարության խաչմերուկում» հատուկ
նախագծի հաջորդ հոդվածում կներկայացնենք ընկերության փորձառությունը քաղաքացիական
իրավունքի ոլորտում:
Մանրամասները՝ տեսանյութում։





