«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. ՏԱԽ ինստիտուտի ԵՄ փորձի հայաստանյան տեղայնացումը

STEMNEWS.am-ը շարունակում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. իրավաբանական նորարարության խաչմերուկում» հատուկ նախագիծը: Հատուկ նախագծի 2-րդ՝ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. ՏԱԽ ոլորտի ԵՄ փորձի հայաստանյան տեղայնացումը» հոդվածում կներկայացնենք, թե ինչպես է ընկերությունը նպաստել Եվրոպական միությունում գործող Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ինստիտուտի հայաստանյան տեղայնացմանը:

ՏԱԽ-եր. ԵՄ-ից մինչև Հայաստան

ՏԱԽ-երը  իրենց պատմությունը սկսել են Եվրոպական միությունում՝ որպես LEADER ծրագրի առանցքային տարր: Այս մոդելը ստեղծվել է՝ լուծելու գյուղական համայնքների զարգացման խնդիրները և ապահովելու համայնքների անմիջական մասնակցությունը զարգացման գործընթացներին:

Եվրոպական փորձը ցույց է տվել, որ ՏԱԽ-երի մոդելը հատկապես արդյունավետ է այն երկրներում, որտեղ կան տարածքային զարգացման անհամաչափություններ: Սկսած 1991 թվականից՝ այս մոդելը հաջողությամբ ներդրվել է ԵՄ անդամ երկրներում, իսկ հետագայում տարածվել նաև Արևելյան գործընկերության երկրներում:

Այս հաջողված մոդելի հիմքում ընկած են մի շարք առանցքային սկզբունքներ, որոնք ապահովում են դրա արդյունավետությունը։ Նախ և առաջ, ՏԱԽ-երը հիմնվում են «ներքևից վերև» մոտեցման վրա, որտեղ համայնքի անդամներն իրենք են որոշում իրենց զարգացման առաջնահերթությունները։ Յուրաքանչյուր ՏԱԽ գործում է հստակ սահմանված աշխարհագրական տարածքում՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները։ Հաջորդ կարևոր սկզբունքը տեղական գործընկերությունն է, որտեղ համատեղ աշխատում են պետական կառույցները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակությունը։ ՏԱԽ-երն իրականացնում են համապարփակ ռազմավարություն՝ միաժամանակ անդրադառնալով տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրներին։ Մոդելի կարևոր բաղադրիչներից են նաև ցանցային համագործակցությունը և նորարարությունը։ ՏԱԽ-երի միջև ստեղծված ցանցերը նպաստում են փորձի փոխանակմանը, իսկ նորարարական մոտեցումները թույլ են տալիս գտնել խնդիրների լուծման նոր ուղիներ։ Միջազգային համագործակցությունը բացում է նոր հնարավորություններ՝ ռեսուրսների և գիտելիքների փոխանակման համար։ Այս սկզբունքների համադրությունը ստեղծում է մի մոդել, որը թույլ է տալիս արդյունավետորեն լուծել տեղական զարգացման խնդիրները՝ հիմնվելով համայնքի ակտիվ մասնակցության և համագործակցության վրա։ ՏԱԽ-երի մոդելի հաջողությունը ԵՄ-ում և հետագայում Արևելյան գործընկերության երկրներում ապացուցում է դրա կենսունակությունը տարբեր համատեքստերում։



Հայաստանում ՏԱԽ-երի ներդրումը նոր հնարավորություններ է բացում համայնքների զարգացման համար: Այս մոդելը հատկապես արդիական է մեր երկրի համար, որտեղ գյուղական համայնքները հաճախ բախվում են զարգացման անհամաչափությունների և ռեսուրսների սահմանափակության խնդիրներին:

Հայաստանյան համատեքստ. ԵՄ փորձի ուսումնասիրություն և կիրառություն

ՏԱԽ-երի ներդրմամբ Հայաստանի համայնքները ստանում են զարգացման նոր գործիք, որը միաժամանակ.

·       ամրապնդում է տեղական ժողովրդավարությունը,

·       խթանում է տնտեսական զարգացումը,

·       նպաստում է սոցիալական համախմբվածությանը,

·       ատեղծում է միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։

«Իրավաբանական նորարարությունը մեր ԴՆԹ-ի մասն է», - նշում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հիմնադիր և նախագահ Կարեն Զադոյանը: «Երբ իրավական ստացանք ուսումնասիրել և տեղայնացնել ԵՄ ՏԱԽ-երի փորձը, մենք դա ընդունեցինք որպես հնարավորություն՝ ստեղծելու նոր իրավական գործիք հայաստանյան համայնքների զարգացման համար»:

Ընկերության իրավաբանական թիմը մանրակրկիտ ուսումնասիրեց ԵՄ երկրների փորձը: Հատկապես ուշագրավ էին Արևելյան Եվրոպայի երկրների օրինակները, որոնք նույնպես անցել էին այս ճանապարհը: Որոշ երկրներ ընտրել էին անմիջապես իրավաբանական անձի կարգավիճակը, մյուսները գնացել էին փուլային զարգացման ճանապարհով:

Հայաստանի համար «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը մշակեց հատուկ մոդել՝ հիմնված փուլային մոտեցման վրա: Առաջին փուլում ՏԱԽ-երը ձևավորվեցին գործընկերային համաձայնագրերի հիման վրա, երկրորդ փուլում ՏԱԽ-երը իրենց փորձնական գործունեությունը իրականացրեցին որպես ոչ ֆորմալ միավորում, երրորդ փուլում գրանցվեցին որպես հասարակական կազմակերպություններ, իսկ չորրորդ փուլում հիմնադրեցին ՏԱԽ-երի «ԱՐՄԼԱԳ» ազգային ցանցը:



«Սա մեզ թույլ տվեց լուծել երկու կարևոր խնդիր», - նշում է ընկերության նախագահը: «Նախ՝ համայնքները հնարավորություն ստացան աստիճանաբար ծանոթանալու և յուրացնելու նոր աշխատաձևը: Երկրորդ՝ մենք կարողացանք գտնել իրավական լուծում՝ առանց օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության»:

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հաջողությամբ գրանցվեցին հինգ ՏԱԽ-եր՝

·       «Աղստևի հովիտ»

·       «Տաշիր Պլյուս»

·       «Ծիլի Ծով»

·       «Լոռվա Ձոր»

·       «ԳանՁոր»

Այս կազմակերպությունները այսօր գործում են որպես լիարժեք հասարակական կազմակերպություններ՝ պահպանելով ԵՄ ՏԱԽ-երի բոլոր էական առանձնահատկությունները: 2024թ.-ի հոկտեմբերի 30-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում գործող հինգ և Շիրակի մարզում գործող երեք ՏԱԽ-երը հիմնադրեցին ՏԱԽ-երի «ԱՐՄԼԱԳ» ազգային ցանցը։ «Մեր մոդելի հաջողությունը ցույց է տալիս, որ հնարավոր է համատեղել եվրոպական փորձը հայաստանյան իրականության հետ», - եզրափակում է Կարեն Զադոյանը: «Սա նոր էջ է բացում Հայաստանի համայնքների զարգացման պատմության մեջ»:


Լուսանկարում պատկերված է ընկերության հիմնադիր և նախագահ Կարեն Զադոյանը


«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ»-ի թվային լուծումները ՏԱԽ-երի համար

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը չի սահմանափակվել միայն իրավական շրջանակի ստեղծմամբ: Ընկերությունը մշակել է թվային գործիքների ամբողջական փաթեթ՝ ՏԱԽ-երի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար:

«Ժամանակակից կազմակերպությունը պետք է ունենա թվային կառավարման գործիքներ», - նշում է Կարեն Զադոյանը: «Մենք ստեղծել ենք թվային ձևաթղթերի և փաստաթղթերի միասնական համակարգ, որը հեշտացնում է ՏԱԽ-երի առօրյա աշխատանքը»:



«Այս թվային լուծումները արդեն հաջողությամբ կիրառվում են Հայաստանում ստեղծված բոլոր ութ ՏԱԽ-երում», - հավելում է ընկերության նախագահը: «Դրանք զգալիորեն բարձրացնում են կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը և թափանցիկությունը»:

Թվային լուծումները հատկապես օգտակար է անդամների և կամավորների հաշվառման համար: Օրինակ, էլեկտրոնային ռեեստրը թույլ է տալիս մեկ հայացքով տեսնել անդամների կազմը, նրանց ակտիվությունը և վճարումների կարգավիճակը:

«Մենք ստեղծել ենք թվային լուծումների համակարգ, որը կարող է օրինակ ծառայել նմանատիպ այլ կազմակերպությունների համար», - եզրափակում է Կարեն Զադոյանը:

Հատուկ նախագծի հաջորդ հոդվածը

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. իրավաբանական նորարարության խաչմերուկում» հատուկ նախագածի հաջորդ հոդվածում կբացահայտենք, թե ինչպես «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը նպաստում ոչ առևտրային իրավունքի զարգացմանը Հայաստանում: Կանդրադառնանք այս ինստիտուտի առանձնահատկություններին և պետական գրանցման գործընթացներին: Հոդվածը կներկայացնի, թե ինչպես է ընկերությունը համատեղում իր իրավաբանական փորձառությունը և իրավաբանական նորարարությունը՝ Հայաստանում իրավունքը և իրավական պրակտիկան զարգացնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

#ստեմնյուզ#նորություններ#նախագծեր#տեղական#տեխնոլոգիա#legalalliance#թվայինիրավունք#իրավաբանականնորարարություն#համայնքայինզարգացում#տեղականակտիվխմբեր#տախ