«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. ոչ առևտրային իրավունքի և ոլորտի թվային լուծումների առաջատար
STEMNEWS.am-ը շարունակում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. իրավաբանական նորարարության խաչմերուկում» հատուկ նախագիծը: Հատուկ նախագծի 3-րդ՝ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. ոչ առևտրային իրավունքի և ոլորտի թվային լուծումների առաջատար» հոդվածում կներկայացնենք, թե ինչպես է ընկերությունը համատեղում ոչ առևտրային իրավունքի փորձագիտությունը ժամանակակից թվային լուծումների հետ՝ ստեղծելով ոլորտի զարգացման նոր հնարավորություններ:
Ոչ առևտրային իրավունք. ժողովրդավարության կարևոր գործիք
Ոչ առևտրային կազմակերպություններն այսօր կարևոր դերակատարում ունեն Հայաստանի հասարակական կյանքում: Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական տեսակներն են հիմնադրամները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը:
«Ոչ առևտրային իրավունքը մեր ընկերության հիմնական մասնագիտացումներից է», - նշում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը: «Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում մենք աջակցել ենք հարյուրավոր կազմակերպությունների՝ սկսած նրանց հիմնադրումից մինչև առօրյա իրավական սպասարկումը»:

Փորձառությունը թվերով և գործով
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը, այդ թվում pro bono ծառայությունների մատուցման շրջանակներում, մասնակցել է ավելի քան երկու հարյուր ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրմանն ու զարգացմանը: Ընկերությունն իր գործունեության ընթացքում սպասարկել է ավելի քան հիսուն կազմակերպության, ներառյալ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային և արտասահմանյան ոչ առևտրային կազմակերպություններ:
«Մեր փորձառությունն այս ոլորտում ներառում է երեք հիմնական ուղղություն», - բացատրում է Կարեն Զադոյանը: «Առաջին՝ ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերի պատրաստում և պետական գրանցման ուղեկցում, երկրորդ՝ ոչ առևտրային կազմակերպությունների իրավական սպասարկում, և երրորդ՝ ոչ առևտրային կազմակերպությունների օրենսդրության զարգացման նպաստում»:

Թվային լուծումներ ոչ առևտրային հատվածի համար
Հետևելով իրավաբանական նորարարության իր սկզբունքներին՝ ընկերությունը մշակել է համապարփակ թվային լուծումներ ոչ առևտրային կազմակերպությունների համար:
«Մենք ստեղծել ենք էլեկտրոնային փաստաթղթերի ամբողջական համակարգ», - նշում է ընկերության նախագահը: «Այն ներառում է կանոնադրության, հիմնադիր և ընդհանուր ժողովների, կոլեգիալ կառավարման և վերահսկողություն իրականացնող այլ մարմինների արձանագրությունների և որոշումների ձևանմուշներ, անդամների և կամավորների հաշվառման էլեկտրոնային ռեեստր և կազմակերպության առօրյա գործունեության համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի օրինակներ: Այս թվային լուծումները զգալիորեն բարձրացնում են կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը»:
Հատկապես կարևոր է ընկերության կողմից մշակված հաճախ տրվող հարցերի վերաբերյալ էլեկտրոնային ուղեցույցը, որը պարբերաբար թարմացվում է՝ արտացոլելով օրենսդրական փոփոխությունները և նոր իրավական մեկնաբանությունները: Այս գործիքը դարձել է անփոխարինելի ուղեցույց ոչ առևտրային կազմակերպությունների համար:

Օրենսդրական բարեփոխումների առաջամարտիկը
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության և հատկապես ընկերության նախագահ Կարեն Զադոյանի անունը սերտորեն կապված է Հայաստանում հասարակական կազմակերպությունների մասին օրենսդրության զարգացման հետ: Ընկերության նախագահը կանգնած է ՀԿ-ների մասին օրենքի ընդունման և հետագա բարեփոխումների ակունքներում:
«Մեր նպատակն է ունենալ ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրություն ոչ առևտրային կազմակերպությունների համար», - նշում է Կարեն Զադոյանը: «Այս ոլորտի օրենսդրական բարեփոխումները պետք է նպաստեն հայաստանակենտրոն, ինքնիշխան քաղաքացիական հասարակության զարգացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը»:
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն. իրավաբանական նորարարության խաչմերուկում» հատուկ նախագծի հաջորդ հոդվածում կբացահայտենք, թե ինչպես է ընկերությունը մատուցում հարկային իրավունքի ոլորտի ծառայություններ: Կանդրադառնանք ընկերության փորձառությանը հարկային իրավունքի ոլորտում: Հոդվածը կներկայացնի, թե ինչպես է ընկերությունն օգնում իր վստահորդներին գործել օրենքի շրջանակներում՝ միաժամանակ արդյունավետ կերպով պաշտպանելով նրանց իրավունքները:
Մանրամասները՝ տեսանյութում։





