Աստղերից մինչև Տիգրան Մեծի դրամներ. զրույց ԵՊՀ Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար Վահագն Գուրզադյանի հետ

Stemnews.am մասնագիտական առցանց մեդիան «Հայաստանի գիտության օջախները» նախագծի շրջանակներում զրուցել է ԵՊՀ Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի հետ։

 

Նա պատմում է, թե ինչպես սկսվեց իր հետաքրքրությունը աստղաֆիզիկայի և կոսմոլոգիայի նկատմամբ, ինչ դեր են ունեցել իր ընտանիքի անդամները, մասնավորապես՝ հայրը՝ աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանը, եղբայրը՝ Գագիկ Գուրզադյանը, ով նույնպես ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, իր հետաքրքրությունների ձևավորման, մասնագիտական ընտրության հարցում։  


Վահագն Գուրզադյանը պատմում է Նոբելյան մրցանակակիր Ռոջեր Պենրոուզի հետ իր համագործակցության մասին, հիշում այն տպավորությունները, որոնք ունեցել է 2022-ին Ֆրանսիական Գվիանա երկրամասում, երբ տիեզերք արբանյակ արձակվեց։ Աստղաֆիզիկոսը պատմում է նաև, թե ինչպես է նույնականացրել Հալլեյի գիսաստղի պատկերը Տիգրան Մեծի դրամների վրա։  


Այս և այլ հետաքրքիր թեմաներին կարող եք ծանոթանալ հարցազրույցում։

 

Զրույցը վարեց՝ Լուսինե Հակոբյանը





#ստեմնյուզ#նորություններ#նախագծեր#գիտություն#տեղական#հայաստանիգիտությանօջախները#հայաստղագիտություն#աստղագետներհայաստանում#հայկականգիտականկենտրոններ#հայգիտություն#վահագնգուրզադյան#տիգրանմեծ#եպհ