Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի անցյալն ու ներկան. զրույց տնօրեն Արսեն Առաքելյանի հետ

Stemnews.am մասնագիտական առցանց մեդիան «Հայաստանի գիտության օջախները» նախագծի շրջանակներում զրուցել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ:

 

Հարցազրույցի ընթացքում մանրամասն անդրադարձ է եղել ինստիտուտի ստեղծման պատմությանը, նրա հիմնական առաքելությանն ու գիտահետազոտական գործունեության առանցքային ուղղություններին: Արսեն Առաքելյանը ներկայացրել է ինստիտուտի կառուցվածքը՝ գործող լաբորատորիաները և հետազոտական խմբերը, ինչպես նաև դրանց աշխատանքների արդիականությունն ու համապատասխանությունը միջազգային գիտական չափանիշներին:

 

Տնօրենը հատուկ ուշադրություն է հրավիրել վերջին տարիներին իրականացված ամենանշանակալի հետազոտություններին և դրանց գիտական ու գործնական արժեքին: Նա նաև անկեղծորեն խոսել է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է ինստիտուտն այսօր՝ ֆինանսավորման, կադրերի, սարքավորումների և միջազգային համագործակցության ոլորտներում:

 

Զրույցում տեղ են գտել նաև մոլեկուլային կենսաբանության ապագա զարգացման հեռանկարներն ու նոր նախագծերի մեկնարկի մասին տեղեկություններ, որոնք կնպաստեն Հայաստանում գիտական ներուժի ամրապնդմանը:

 

Այս և այլ հետաքրքիր թեմաներին կարող եք ծանոթանալ հարցազրույցում։

 

Զրույցը վարեց՝ Լուսինե Հակոբյանը



#ստեմնյուզ#նորություններ#տեղական#գիտություն#հայաստանիգիտությանօջախները#հայգիտություն#աստղագետներհայաստանում#հայկականգիտականկենտրոններ#գաա#մոլեկուլայինկենսաբանությանինստիտուտ#արսենառաքելյան