Արբանյակների և դրոնների օգնությամբ խաղողի այգիների ուսումնասիրություն. հայ գիտնականների նոր մեթոդը
Stemnews.am մասնագիտական առցանց մեդիան «Հայաստանի գիտության օջախները» նախագծի շրջանակներում զրուցել է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանի հետ:
Բաժինը վերջերս Springer Nature Link միջազգային հեղինակավոր գիտական հարթակում հոդված է հրապարակել, որտեղ ներկայացվել են նորարարական մոտեցումներ գյուղատնտեսության ոլորտում: Հետազոտությունն ուսումնասիրել է, թե ինչպես կարող են արբանյակային և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բազմասենսորային պատկերները հեղափոխել խաղողի այգիների մոնիթորինգը՝ թույլ տալով ճշգրիտ գնահատել այգիների վիճակի տարածաժամանակային դինամիկան և տերևներում քլորոֆիլի պարունակությունը:
Հարցազրույցի ընթացքում Շուշանիկ Ասմարյանը մանրամասն ներկայացրել է հետազոտության հիմնական նպատակն ու արդիականությունը՝ բացատրելով, թե ինչու են հայ գիտնականները որպես ուսումնասիրության օբյեկտ ընտրել հատկապես խաղողի այգիները, որոնք ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի գյուղատնտեսության և տնտեսության համար:
Խոսելով հետազոտության ընթացքում կիրառված առաջադեմ տեխնոլոգիաների մասին՝ Շուշանիկ Ասմարյանը ընդգծել է դրանց կարևորությունն ու գործնական նշանակությունը: Նա նաև անդրադարձել է, թե ինչպես կարող են այս նորարարական մեթոդները նպաստել կայուն գյուղատնտեսության զարգացմանը, վնասատուների վաղաժամ հայտնաբերմանը և բերքատվության բարձրացմանը՝ խնայելով ջրային և այլ ռեսուրսները:
Այս և այլ հետաքրքիր թեմաների, ինչպես նաև հետազոտական արդյունքների գործնական կիրառման հնարավորությունների մասին կարող եք մանրամասն ծանոթանալ ամբողջական հարցազրույցում։
Զրույցը վարեց՝ Լուսինե Հակոբյանը





