Հայկական գենոմի ուսումնասիրությունը հերքում է հայերի բալկանյան արմատների վարկածը. զրույց պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի հետ
Stemnews.am մասնագիտական առցանց մեդիան «Հայաստանի գիտության օջախները» նախագծի շրջանակներում զրուցել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի հետ:
Հայկական պոպուլյացիայի ամբողջական գենոմի հետազոտությունը, որն առաջին անգամ իրականացվել է Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի կողմից, հերքում է ակադեմիական գրականության մեջ երկար ժամանակ շրջանառված վարկածը: Այդ վարկածը, որը հիմնված էր հին հույն պատմիչ Հերոդոտոսի աշխատությունների վրա, պնդում էր, թե հայերն ունեն բալկանյան արմատներ։ Գիտնականների միջազգային խմբի եզրակացությունը հիմնված է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների ինչպես ժամանակակից, այնպես էլ հնագույն բնակիչների գենոմների մանրամասն համեմատական վերլուծության վրա։
Հարցազրույցի ընթացքում պրոֆեսոր Եպիսկոպոսյանը մանրամասն ներկայացրել է հետազոտության մեթոդաբանությունը, պոպուլյացիոն ընտրանքների լայն շրջանակը՝ ներառելով թե՛ Հայկական լեռնաշխարհից, թե՛ Բալկաններից ծագող նմուշներ, և ամփոփել է իր թիմի կողմից արված հիմնական գիտական եզրակացությունները։
Այս կարևոր հետազոտությունը նոր լույս է սփռում հայ ժողովրդի ծագումնաբանության վրա և նշանակալի ներդրում է համաշխարհային գենետիկայի և պատմական ժողովրդագրության բնագավառներում։
Այս և այլ հետաքրքիր թեմաներին կարող եք ծանոթանալ հարցազրույցում։
Հարցազրույցը վարեց՝ Լուսինե Հակոբյանը





