Ֆոտոնիկայի և արհեստական բանականության խաչմերուկում. զրույց ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանի հետ

Stemnews.am մասնագիտական առցանց մեդիան «Հայաստանի գիտության օջախները» նախագծի շրջանակներում զրուցել է ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանի հետ:

Նա պատմում է իր մասնագիտական ուղու մասին, հիշում, թե ինչն է իրեն ոգեշնչել հետաքրքրվել ֆիզիկայով, մասնավորապես՝ ֆոտոնիկայով:

Զրույցի ընթացքում Մուշեղ Ռաֆայելյանը բացատրում է, թե ինչ է ֆոտոնիկան, և թե որտեղ են հատվում վերջինիս և արհեստական բանականության ճանապարհները: Նա նաև նշում է իր ղեկավարած լաբորատորիայի հետազոտական ​​հետաքրքրությունները, առաջնային նպատակները:

Այս և այլ հետաքրքիր թեմաներին կարող եք ծանոթանալ հարցազրույցում։

Զրույցը վարեց՝ Լուսինե Հակոբյանը


#ստեմնյուզ#նորություններ#նախագծեր#տեղական#գիտություն#հայաստանիգիտությանօջախները#արհեստականբանականություն#ֆոտոնիկա#եպհ#մուշեղռաֆայելյան