Սարգիս Աղայանը՝ կլիմայի փոփոխության ազդեցությունը մակաբույծների տարածման և մարդու առողջության վրա
Stemnews.am մասնագիտական առցանց մեդիան «Հայաստանի գիտության օջախները» նախագծի շրջանակներում զրուցել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանի հետ:
Զրույցի ընթացքում Սարգիս Աղայանը պատմում է Կենտրոնի գլխավոր նպատակի և առաքելության, հետազոտական ուղղվածության և ոլորտների, ինչպես նաև անցկացրած և անցկացվող նշանակալի ծրագրերի մասին:
Աղայանը նշում է, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում մակաբույծների տարածման վրա, և ինչ կարևոր հետևանքներ կարող են լինել մարդու առողջության վրա, պատմում իր կատարած հետազոտությունների ամենահետաքրքիր և կարևոր բացահայտումների մասին:
Այս և այլ հետաքրքիր թեմաներին կարող եք ծանոթանալ հարցազրույցում։
Զրույցը վարեց՝ Լուսինե Հակոբյանը





