Շրջակա միջավայրի պահպանությունից մինչև սննդի անվտանգություն. զրույց ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի հետ

Stemnews.am մասնագիտական առցանց մեդիան «Հայաստանի գիտության օջախները» նախագծի շրջանակներում զրուցել է Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի հետ:

Կենտրոնն իրականացնում է կիրառական և հիմնարար միջառարկայական հետազոտություններ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության, սննդի անվտանգության, գյուղատնտեսության բնագավառներում՝ նորագույն հեռազննման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Զրույցի ընթացքում Լիլիթ Սահակյանը խոսել է Էկոկենտրոնի առաքելության և հետազոտական ուղղվածության մասին, անդրադարձել է օդի աղտոտվածության հիմնական պատճառներին: Նա նաև ներկայացրել է ոլորտի հիմնական խնդիրները՝ առաջարկելով լուծման հնարավոր տարբերակներ:

Այս և այլ հետաքրքիր թեմաներին կարող եք ծանոթանալ հարցազրույցում:

Զրույցը վարեց՝ Լուսինե Հակոբյանը:


#ստեմնյուզ#նորություններ#տեղական#գիտություն#նախագծեր#գաա#լիլիթսահակյան#հայաստանիգիտությանօջախները#հայկականգիտականկենտրոններ#հայգիտություն#էկոլոգիականհետազոտություններ#գյուղատնտեսականհետազոտություններ#շրջակամիջավայր