Երևանի խմելու ջրում ռադոնի մակարդակների ուսումնասիրություն. գիտական հետազոտության արդյունքները

Stemnews.am մասնագիտական առցանց մեդիան «Հայաստանի գիտության օջախները» նախագծի շրջանակներում զրուցել է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Ռադիոէկոլոգիայի բաժնի ղեկավար Օլգա Բելյաևայի հետ։    

Զրույցի ընթացքում Օլգա Բելյաևան ներկայացրել է «Ռադոնի էմանացիայի պոտենցիալի և ռադոնային վտանգի գնահատում Երևան քաղաքում» նախագիծը, որի ընթացքում  գնահատվել է ծորակի ջրում լուծված ռադոնից ստացվող տարեկան արդյունարար դոզան՝ համադրելով ծորակի ջրում լուծված ռադոնի մշտադիտարկման արդյունքներն ու բնակչության ջրի սպառման տվյալները։

Օլգա Բելյաևան բացատրել է, թե ինչ է ռադոնը, և նշել, թե ինչ հիմնական գիտական արդյունքներ են գրանցել նախագծի իրականացման ժամանակ։

Նա խոսել է նաև Ռադիոէկոլոգիայի բաժնի հիմնական առաքելության և ներկայիս գիտական հետազոտությունների ուղղությունների մասին։

Զրուցել ենք նաև բաժնի գիտաշխատող  Նոնա Մովսիսյանի և կրտսեր գիտաշխատող, հայցորդ Սպարտակ Հովհաննսիյանի հետ։

Այս և այլ հետաքրքիր թեմաներին կարող եք ծանոթանալ հարցազրույցում

Զրույցը վարեց՝ Լուսինե Հակոբյանը

#ստեմնյուզ#նորություններ#տեղական#գիտություն#հայաստանիգիտությանօջախները#հայկականգիտականկենտրոններ#հայգիտություն#գաա#օլգաբելյաևա#գաաէկոլոգանոոսֆերայինկենտրոն#ռադոնայինվտանգ#երևանիխմելուջուր