Գիտական նախագծերից մինչև ոլորտի խնդիրներ. հարցազրույց ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրենի տեղակալի հետ
Stemnews.am մասնագիտական առցանց մեդիան «Հայաստանի գիտության օջախները» նախագծի շրջանակներում զրուցել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի տեղակալ Ռոբերտ Հակոբյանի հետ։
Զրույցի ընթացքում Ռոբերտ Հակոբյանը ներկայացրել է Կենտրոնի հիմնական առաքելությունն ու դերը Հայաստանի գիտական համակարգում, խոսել է օրգանական և դեղագործական քիմիայի այն հիմնական ուղղությունների մասին, որոնք ուսումնասիրվում են Կենտրոնում։ Նշելով վերջին տարիներին իրականացված կարևոր գիտական նախագծերը՝ Ռոբերտ Հակոբյանը նաև անդրադարձել է այն հիմնական խնդիրներին և մարտահրավերներին, որոնց բախվում են գիտնականները տարիների ընթացքում։
Այս և այլ հետաքրքիր թեմաներին կարող եք ծանոթանալ հարցազրույցում։
Զրույցը վարեց՝ Լուսինե Հակոբյանը





